Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու

Հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու
02.06.2016 | 15:44

Անկախ կենսապատկեր. Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում բացվել է Հայաստանի Հանրապետության տաղավարը:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
«Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում:


Տաղավարը կենտրոնացել է 1991-ից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։
Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր կմեկնաբանեն հայկական կենսապատկերի բաղադրիչները։


Ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հանձին Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցությամբ, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «ՈՒրբանլաբ Երևան» կազմակերպության համագործակցությամբ:


Մայիսի 26-ից մինչև օրս հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու:
Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն www.independentlandscape.am և www.venice2016.am կայքերում, ինչն էլ անմիջապես կարտացոլվի վենետիկյան տաղավարի էկրաններին՝ կարևորելով հընթացս կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես նաև վերջնական արդյունքները:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ